Ընտրելով Ճկուն Սակագինը՝ դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին՝
• Անվճար չեղարկման ժամկետ՝
Բարձր սեզոնին (մայիսից հոկտեմբեր) չեղարկումն անվճար է մինչև մուտքի օրվանից 5 օր առաջ:
Ցածր սեզոնին (նոյեմբերից ապրիլ, բացառությամբ Նոր Տարվա շրջանի) չեղարկումն անվճար է մինչև մուտքի օրվանից 3 օր առաջ:
• Ոչ ժամանակին չեղարկում՝
Անվճար չեղարկման ժամկետի ավարտից հետո կատարված չեղարկումների դեպքում գանձվում է մեկ գիշերվա գումարին համարժեք վճար:
Գումարը ավտոմատ կերպով կգանձվի տրամադրված բանկային քարտից:
• Չներկայանալու քաղաքականություն՝
Չներկայանալու դեպքում (առանց նախապես տեղեկացնելու) գանձվում է ամրագրման ամբողջ գումարը որպես տուգանք:
Ընտրելով Չվերադարձվող/Զեղչված սակագինը՝ Դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին՝
• Լրիվ կանխավճար՝
Մնալու ամբողջ գումարը կգանձվի ամրագրման պահին:
• Չվերադարձվող վճարում՝
Կանխավճարը վերադարձի ենթակա չէ՝ անկախ չեղարկման կամ փոփոխության պատճառից:
• Չի փոխանցվում՝
Այս ամրագրումը չի կարող փոխանցվել այլ անձի կամ այլ օրվա վրա:
• Ապագա կրեդիտ չի տրամադրվում՝
Կանխավճարը չի կարող օգտագործվել որպես դեպոզիտ կամ կրեդիտ՝ ապագա մնալու համար:
Հյուրանոցի կանոններ և քաղաքականություն
Մուտքը՝ ժամը 14:00-ին, ելքը՝ ժամը 12:00-ին։
Ծխելու քաղաքականություն: Ծխելը խստիվ արգելվում է հյուրանոցի տարածքում։ Ծխել կարելի է միայն պատշգամբում։ Ծխելու ամեն դեպքի համար գանձվում է 50,000 դրամի տուգանք։
Մինչև 6 տարեկան երեխաների բնակությունը նույն համարում ծնողների հետ՝ անվճար է, եթե համարի զբաղվածությունը դա թույլ է տալիս։
Այցելուների քաղաքականություն: Օտար անձանց մուտքը հյուրանոց արգելված է։ Հյուրը պետք է նախապես տեղեկացնի ընդունարանի աշխատակցին իր այցելուի մասին։ Այցելուները պետք է ներկայացնեն վավեր անձը հաստատող փաստաթուղթ։ Այցելուները պարտավոր են լքել հյուրանոցի տարածքը մինչև ժամը 23:00 կամ գրանցվել որպես հյուրանոցի հյուրեր և վճարել սենյակի արժեքը (ըստ սենյակների մատչելիության)։
Անձնագրային պահանջներ: Անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև ՀՀ օրենսդրության համաձայն, մուտք գործելիս պարտադիր է ներկայացնել վավեր անձը հաստատող փաստաթուղթ լուսանկարով (անձնագիր կամ վարորդական իրավունք)։
Մինչև 18 տարեկան երեխաները պետք է գտնվեն ծնողների կամ օրինական խնամակալի ուղեկցությամբ։
Ընտանի կենդանիների մուտքը հյուրանոց խստիվ արգելվում է։
Բարի գալուստ Ապրիկոտ Հյուրանոցներ և Ռեզորտներ՝ բարձրակարգ և բյուջետային հյուրանոցների և շալեների ցանց, որտեղ կարող եք զգալ հայկական յուրահատուկ, սրտանց և առատաձեռն հյուրընկալության հանճարեղությունն ու անկեղծությունը:
This site is made by S2S